Սերբիան ՆՀՄԴ դատախազին կներկայացնի «սև փոխպատվաստմանը» ալբանացիների մասնակցության ապացույցներ![]() 11 սեպտեմբերի 2012 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի իշխանությունները պլանավորում են նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի (ՆՀՄԴ) գլխավոր դատախազ Սերժ Բրամերցի հետ քննարկել Կոսովոյում 1990-ականների վերջին մարդկային օրգանների վաճառքի մասին գործը, հաղորդում է Բ 92 հեռուստաալիքը: Այդ խնդիրը մտադիր է բարձրացնել ՆՀՄԴ հետ համագործակցության հարցերով սերբական Ազգային խորհրդի ղեկավար Ռասիմ Լյաիչը: «Որոշ երկրներ շահագրգռված չեն հետաքննություն անցկացնելու մեջ և մենք կարող ենք հակազդել դրան միայն ուժեղ ապացույցներով և փաստարկներով»,- ասել է նա: Սերբիայի դատախազության հայտարարության համաձայն, վկան, ով նախկինում Կոսովոյի ազատագրական բանակի զինվորական է եղել, պատմել է հետաքննությանը վիրահատության մասին, որն անցկացվել է իր կողմից 90-ականների վերջին Կուկես քաղաքի մոտ սերբ բանտարկյալի վրա, որի սիրտը հանվել է: Վկայի խոսքով, սիրտը տարվել է օդանավակայան` սև շուկայում վաճառելու նպատակով: Կոսովոյում և Ալբանիայում օրգանների անօրինական վաճառքի սկանդալը մեծ աղմուկ բարձրացրեց ԵԽԽՎ անդամ Դիկ Մարտիի զեկույցի հրապարակումից հետո: 2010-ին նա հրապարկեց փաստաթուղթ, որում ասսվում էր մարդկանց օրգանների վաճառքի մասին, ովքեր առևանգվել են Կոսովոյում 1998-1999թթ. հակամարտության ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |