Սերբիան ՆՀՄԴ դատախազին կներկայացնի «սև փոխպատվաստմանը» ալբանացիների մասնակցության ապացույցներ

Սերբիան ՆՀՄԴ դատախազին կներկայացնի «սև փոխպատվաստմանը» ալբանացիների մասնակցության ապացույցներ

PanARMENIAN.Net - Սերբիայի իշխանությունները պլանավորում են նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի (ՆՀՄԴ) գլխավոր դատախազ Սերժ Բրամերցի հետ քննարկել Կոսովոյում 1990-ականների վերջին մարդկային օրգանների վաճառքի մասին գործը, հաղորդում է Բ 92 հեռուստաալիքը:

Այդ խնդիրը մտադիր է բարձրացնել ՆՀՄԴ հետ համագործակցության հարցերով սերբական Ազգային խորհրդի ղեկավար Ռասիմ Լյաիչը:

«Որոշ երկրներ շահագրգռված չեն հետաքննություն անցկացնելու մեջ և մենք կարող ենք հակազդել դրան միայն ուժեղ ապացույցներով և փաստարկներով»,- ասել է նա:

Սերբիայի դատախազության հայտարարության համաձայն, վկան, ով նախկինում Կոսովոյի ազատագրական բանակի զինվորական է եղել, պատմել է հետաքննությանը վիրահատության մասին, որն անցկացվել է իր կողմից 90-ականների վերջին Կուկես քաղաքի մոտ սերբ բանտարկյալի վրա, որի սիրտը հանվել է: Վկայի խոսքով, սիրտը տարվել է օդանավակայան` սև շուկայում վաճառելու նպատակով:

Կոսովոյում և Ալբանիայում օրգանների անօրինական վաճառքի սկանդալը մեծ աղմուկ բարձրացրեց ԵԽԽՎ անդամ Դիկ Մարտիի զեկույցի հրապարակումից հետո: 2010-ին նա հրապարկեց փաստաթուղթ, որում ասսվում էր մարդկանց օրգանների վաճառքի մասին, ովքեր առևանգվել են Կոսովոյում 1998-1999թթ. հակամարտության ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---