ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը նոր տնօրեն ունի

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը նոր տնօրեն ունի

PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը ողջունեց Առաքելության նոր տնօրեն` դոկտոր Քարեն Հիլիարդին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, դոկտոր Հիլիարդը կղեկավարի Առաքելության ծրագրերն ուղղված Հայաստանում ժողովրդավարության ու կառավարման բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը,ինչպես նաև առողջապահական ու սոցիալական բարեփոխումներին:

Ուենալով ավելի քան քսան տարիների փորձ դիվանագիտական ծառայությունում` տիկին Հիլիարդը իր նախորդ պաշտոնում հանդիսացել է ԱՄՆ ՄԶԳ Ներկայացուցիչը Մոնղոլիայում: 2007-2011 թթ. նա Առաքելության տնօրեն էր Ջամայկայում, որտեղ կառավարում էր տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարության և կառավարման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ներդրումների բազմամիլիոն ծրագրեր: Մինչ այդ նա Վաշինգթոնում Գործակալության Գլոբալ առողջության բյուրոյի Ռազմավարական պլանավորման և բյուջեի գրասենյակի տնօրենն էր, իսկ 2003-2006թթ.` Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի տարածաշրջանում Տարածաշրջանային տնօրենի տեղեկալը: Նրա նախորդ նշանակումների շարքում են նաև Հաիթին, Մալավին, Նիկարագուան, Օմանը և Եգիպտոսը:

Դոկտոր Հիլիարդը հանրային վարչարարության, մարդկային ռեսուրսների կառավարման և միջազգային զարգացման վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Մինչև օտարերկրյա ծառայության անցնելը նա դասախոսել է Ֆլորիդայի Պետական Համալսարանում և դասավանդել է հանրային վարչարարություն Արիզոնայի համալսարանում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---