Նախագահի հանդիպումը Դալմայի այգիների հողօգտագործողների հետ հետաձգվում է

PanARMENIAN.Net - Դալմայի այգիների հողօգտագործողներին, ովքեր ամեն շաբաթ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, առաջարկվել էր հանդիպում կազմակերպել ՀՀ նախագահի հետ:

Սակայն այսօր, երբ հողօգտագործողները գնացել են նախագահական նստավար, նախագահի աշխատակազմից նրանց փոխանցել են, որ աշխատակազմի աշխատակից Գոռ Դարբինյանի հիվանդ լինելու պատճառով հանդիպման կազմակերպումը հետաձգվում է, իսկ թե ինչքան ժամանակով չի ասվել:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---