Ախալցխայում կբացվի նկարիչ Վահրամ Գայֆեճյանի հուշատախտակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին «Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միություն» ՀԿ-ի և Ախալցխայի մունիցիպալիտետի նախաձեռնությամբ Ախալցխայում տեղի կունենա հայ մեծ նկարիչ, մանկավարժ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Գայֆեճյանի տան առաջնապատին մարմարե հուշատախտակի բացման արարողությունը (հեղինակներ` Վ. Հովհաննիսյան, Ալ. Իգիթխանյան):

Վահրամ Գայֆեճյանը 20-րդ դարի առաջին կեսի հայ գեղանկարչության և գրաֆիկայի խոշորագույն վարպետներից է, ում արվեստը զգալի ազդեցություն և հետք է թողել ազգային կերպարվեստի զարգացման գործում:

Արարողությանը հաջորդելու է Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնի շենքում Գայֆեճյանին նվիրված հանդիսավոր նիստ, այնուհետև կցուցադրվեն նկարչի աշխատանքները: Վերջում Հայաստանի և Վրաստանի արվեստի գործիչների մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տոնական համերգին հանդես կգան «Վարպետներ» երգչախումբը և «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը, հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---