Հոկտեմբերի 7-10 Հայաստան կժամանի հանրաճանաչ լեզվաբան Դեյվիդ Քրիսթլը

Հոկտեմբերի 7-10 Հայաստան կժամանի հանրաճանաչ լեզվաբան Դեյվիդ Քրիսթլը

PanARMENIAN.Net - Հայաստան կժամանի համաշխարհային հռչակ վայելող հեղինակավոր լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հրավերով լեզվաբանը հանդես կգա չորս դասախոսությամբ և Շեքսպիրին նվիրված կարճ ներկայացմամբ: Դասախոսությունները տեղի կունենան Անի Պլազա հյուրանոցում:

Լեզվաբան, գրող, խմբագիր, դասախոս և հաղորդավար Դեյվիդ Քրիսթլը բնակվում և աշխատում է Հյուսիսային Ուելսի Հոլիհեդ քաղաքում : Նա ծնվել է 1941թ. Լիսբերնում` Հյուսիսային Իռլանդիայում: Վաղ մանկությունն անցկացրել է Հոլիհեդում: 1951թ. Քրիսթլի ընտանիքը տեղափոխվում է Լիվերպուլ, որտեղ նա միջնակարգ կրթություն է ստանում Սուրբ Մարիի քոլեջում: 1959-62թթ. անգլերեն լեզու է ուսանել Լոնդոնի Համալսարանում (UCL), որտեղ և կատարել է մի շարք ուսումնասիրություններ: Ավարտելուց հետո միացել է գիտական և ակադեմիական հասարակությանը` որպես լեզվաբանության դասախոս: 1964թ. Քրիսթլը հրատարակել է իր ավելի քան 100 հեղինակային գրքերից առաջինը և ճանաչելի դարձել գլխավորապես իր անգլերեն լեզվի ուսումնասիրության հետազոտական աշխատություններով այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առոգանությունը և ոճաբանությունը, ինչպես նաև լեզվաբանության կիրառումը կրոնական, կրթական և բժշկական համատեքստերում: Տասը տարի շարունակ Քրիսթլը եղել է Րեդինգի համալսարանի ամբիոնի վարիչը, իսկ այժմ Ուելսի համալսարանի Լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր է: Ներկայումս նա իր ժամանակի մի մասը նվիրում է լեզվի ուսումնասիրությանը, իսկ մյուսը` համացանցային ծրագրերին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---