Հայաստանն ու ՀԱՀ-ն կհամագործակցեն ադամանդագործության և գինեգործության ոլորտներում

Հայաստանն ու ՀԱՀ-ն կհամագործակցեն ադամանդագործության և գինեգործության ոլորտներում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11–ին Հայաստանում Հարավ Աֆրիկյան Հանրապեսության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ստեն Մատաբատան իր առաջին գործնական այցը կատարեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ՝ ծանոթանալու Հայաստանի տնտեսական օրենսդրությանն ու իրավական դաշտին։

Դեսպանը նշել է, որ չնայած երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ աճ ունեն, սակայն հնարավորությունների քիչ մասն է օգտագործվում և զարգացման ներուժը մեծ է։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը առաջարկել է երկու երկրներում կազմակերպել բիզնես ֆորումներ ու ցուցահանդեսներ։ Կոնկրետացվել են նույնիսկ նախնական համագործակցության ոլորտները՝ ադամանդագործությու , գինեգործություն և տուրիզմ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---