Դենիել Քրեյգը կմարմնավորի Ջեյմս Բոնդին առնվազն ևս երկու ֆիլմում

Դենիել Քրեյգը կմարմնավորի Ջեյմս Բոնդին առնվազն ևս երկու ֆիլմում

PanARMENIAN.Net - Դենիել Քրեյգը կմարմնավորի Ջեյմս Բոնդին առնվազն ևս երկու ֆիլմում: 007 գաղտնի գործակալի դերը ևս երկու անգամ կատարելու մասին պայմանագիրը կկնքվի հաջորդ ամիս` նրա մասնակցությամբ «Սքայֆոլ» ֆիլմի պրեմիերայից հետո, հաղորդում է Deadline-ը:

Նախատեսված է, որ Քրեյգը Բոնդին կմարմնավորի առնվազն հինգ ֆիլմերում` այդպիսով դառնալով երրորդ «երկարաժամկետ» Ջեյմս Բոնդը Ռոջեր Մուրից և Շոն Քոներիից հետո: Մուրը գաղտնի գործակալի դերում հանդես է եկել 7, իսկ Քոներին` 6 անգամ (գումարած 1983թ. «Երբեք մի ասա այլևս երբեք» ոչ պաշտոնական ժապավենը): Դրա հետ մեկտեղ բրիտանացի դերասանը կգերազանցի Փիրս Բրոսնանին, որը 007 գործակալին մարմնավորել է 4 անգամ 1995 և 2004 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---