ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՃԻՇՏ ՍԽԵՄԱՅՈՎ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - «Ռուսաստանին պետպարտքի մարման դիմաց որոշ հայկական ձեռնարկությունների փոխանցման գործարքն օգտակար է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար»,- Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Սակայն, նրա խոսքերով` մինչեւ այժմ չի անցկացվել համապատասխան աշխատանք դրանց շահագործման եւ նոր աշխատատեղերի բացման ուղղությամբ:«Հայաստանի իշխանությունները ձեռնարկությունների փոխանցման ժամանակ պետք է ներդնեին հստակ մեխանիզմ, հատկապես` որոշակի ժամանակահատվածում դրանց չշահագործման դեպքում այդ օբյեկտները պետք է վերադարձվեն Հայաստանին»,- նշել է Աբրահամյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---