ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Միլի մեջլիսի նախօրեին տեղի ունեցած նիստում` պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիեւը հայտարարել է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը չի պատասխանում Ադրբեջանի պետական շահերին: Պատգամավորը նշել է, որ այդ բանաձեւն ավելի շատ հայերի շահերին է ծառայում. «Մատնանշումն այն մասին, որ Ադրբեջանի օկուպացված տարածքների ռազմական ճանապարհով վերադարձն անթույլատրելի է, ճիշտ չէ»: Պատգամավորը նաեւ ասել է, որ ճիշտ է գտնում խնայողությունները վերադարձնելու մասին օրենքի ընդունումը: Նրա խոսքերով` տվյալ հարցը պետք է ներկայացնել խորհրդարանի գարնանային նստաշրջանի քննարկմանը եւ ընդունել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---