ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Լիբիայում և Եգիպտոսում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումը![]() 12 սեպտեմբերի 2012 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը քննադատում է Լիբիայում և Եգիպտոսում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները և կոչ է անում տարածաշրջանի երկրների իշխանություններին այսուհետև թույլ չտալ նմանատիպ թշնամական բնույթի գործողություններ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: «Մենք հաստատակամորեն քննադատում ենք արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների վրա ցանկացած հարձակումները և դրանք դիտում որպես ահաբեկչական դրսևորումներ, որոնք որևէ արդարացում չունեն»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում Սեպտեմբերի 11-ին դեսպան Քրիս Սթիվենսը և ամերիկյան ևս երեք դիվանագետներ սպանվել են Բենգազիում` ԱՄՆ հյուպատոսության վրա ծայրահեղական իսլամիստների հարձակման արդյունքում: Նախագահ Օբաման կտրուկ կերպով քննադատել է դիվանագետների սպանությունը և հրամայել ուժեղացնել ամերիկյան դեսպանատների աշխատակիցների հսկողությունը ոչ միայն Լիբիայում, այլև ամբողջ աշխարհում: Բացի Բենգազիից, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հարձակման էր ենթարկվել նաև Կահիրեում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |