«Հրապարակ». Աբովյան փողոցի կրապկատերերին նոր առաջարկ է արվել

«Հրապարակ». Աբովյան փողոցի կրապկատերերին նոր առաջարկ  է արվել

PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ Աբովյան փողոցից, ապա Մաշտոցի պուրակից հանված «բուտիկների» սեփականատերերի հարցը դեռևս լուծված չէ: Նրանց հետ բանակցությունները շարունակվում են :«Նրանց մի մասը պայմանագրեր ունեն, որոնց ժամկետը չի ավարտվել, նաև ծախսեր են արել, որոնք պետք է փոխհատուցվեն կամ համարժեք տարածքներ առաջարկվեն: Ամենաշահեկանը Գագիկ Բեգլարյանի եղբոր' Յուրի Բեգլարյանի վիճակն է: Աբովյան փողոցում նրա զբաղեցրած տարածքի 40-50 մետրանոց հատված որպես սեփականություն է ձևակերպված եղել, հենց այդ տարածքում էլ վերջինս այս ամռանը սրճարան էր տեղաղրել: Իսկ մնացած վարձակալած տարածքի դիմաց Բեգլարյանին մոտ 3 հազար քմ տարածք է առաջարկվել Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին' «Օրանժ» առողջարարական համալիրի հարևանությամբ:

Թերթի տեղեկություններով, մյուս անձանց ևս տարածքներ են առաջարկվել Դալմայի այգիների և Լենինգրադյան փողոցից մինչև ավտոկայան կառուցվող նոր ճանապարհի երկայնքով, սակայն սեփականատերերից ոմանք չեն համաձայնում այդ առաջարկին, քանի որ այս տեղանքը համարժեք չեն համարում իրենց կորցրածին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---