Կարեն Գրիգորյան. Էջմիածնում ժողովուրդն ավելի շատ Աստծուց է վախենում, քան ինչ-որ մեկի միջամտությունից

Կարեն Գրիգորյան. Էջմիածնում ժողովուրդն ավելի շատ Աստծուց է վախենում, քան ինչ-որ մեկի միջամտությունից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին վերընտրված Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հերքել է լուրերը, որ քաղաքապետի ընտրություններում թեկնածուների փոքր թիվը բացատրվում է «վախի մթնոլորտով», որը տիրում է քաղաքում:

«Մեր քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց, այլ ոչ թե ինչ-որ մեկի միջամտությունից»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:

«Իսկ գուցե՞ պատճառն այն է, որ ես լավ եմ աշխատել»,- ասել է Գրիգորյանը լրագրողներին: Որպես իր խոսքերի ապացույց նա կոչ է արել համեմատել մինչև 2008-ի Էջմիածինը, երբ նա դարձել է քաղաքապետ, և այսօրվա քաղաքը: Գրիգորյանը նշել է, որ այս տարիներին հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհների ասֆալտապատման, փողոցների լուսավորության, բազմաբնակարան շենքերի վերանորոգման, ինչպես նաև աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ:

Քաղաքապետն առաջարկել է լրագրողներին գնահատել սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունները, բայց նշել, որ վերջնական ընտրությունը կատարում է ժողովուրդը: Նա նաև հավելել է, որ իր համար հաջորդ ընտրությունները սկսվում են նախորդի ավարտից հետո, և քաղաքապետի աշխատանքն իր համար չի սահմանափակվում ընտրություններից առաջ վերջին տարով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---