«Իմ Հայաստան». Սկսվում է Դուդուկի համահայկական փառատոնը

«Իմ Հայաստան». Սկսվում է Դուդուկի համահայկական փառատոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում անցկացվող Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, Դուդուկի փառատոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Դաբաղյանը նշեց, որ տարբեր երկրներից ժամանած հայ դուդուկահարները ելույթներ կունենան Գյումրիում, Գավառում, սեպտեմբերի 17-ին Երևանում Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում պլանավորված համերգը նվիրված կլինի մեծանուն դուդուկահար Վաչե Հովսեփյանին: Արդեն իսկ ժամանել են 5 երկրից 10 դուդուկահարներ: Փառատոնին մասնակցելու են նաև տարբեր տարիքային խմբերի կատարողներ Հայաստանից: Դաբաղյանի խոսքով՝ «Այս փառատոնը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ հայկական ծիրանափողի պարագայում պիտի հիշենք անցյալը, ապրենք ներկայով՝ ապագայում հաջողություններ գրանցելու համար»: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, երաժշտասերները կունկնդրեն դուդուկը՝ նոր երաժշտական լուծումներով և այլ գործիքների համադրությամբ:

Փառատոնի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում ապրող, ստեղծագործող և մեծ ճանաչում վայելող հայ դուդուկահարները Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---