«Հայաստանի փոքրիկ երգիչները» քաղաքապետին խոստանում են միշտ բարձր պահել քաղաքի պատիվը

«Հայաստանի փոքրիկ երգիչները» քաղաքապետին խոստանում են միշտ բարձր պահել քաղաքի պատիվը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայ գրատպության 500 - ամյակին, ինչպես նաև հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ողջունելով և շնորհավորելով պատանիներին ու երգչախմբի ղեկավարին` հաջող ելույթների և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար, քաղապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ փոքրիկ երգիչները Տարոն Մարգարյանի հետ կիսել են շրջագայության տպավորություններով ու վստահեցրել, որ աշխարհի բոլոր բեմերում կփորձեն միշտ բարձր պահել Հայաստանի և Երևանի պատիվը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---