Իսրայելի փոխվարչապետ. Անհրաժեշտ է որոնել իրանական միջուկային խնդրի ոչ ռազմական լուծման ուղիներ

Իսրայելի փոխվարչապետ. Անհրաժեշտ է որոնել իրանական միջուկային խնդրի ոչ ռազմական լուծման ուղիներ

PanARMENIAN.Net - Իսրայելցի փոխվարչապետ Դան Մերիդորը դեմ է հանդես եկել կառավարության ղեկավար Բիրնյամին Նեթանյահուի` առանց ԱՄՆ կողմից հաստատվելու Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մտադրությանը: Իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում Մերիդորը այսօր հայտարարել է, որ դեմ է Իրանի համար որևէ կարմիր գծերի սահմանմանը:

Ըստ Մերիդորի, ռազմական հարվածից խուսափելու միակ տարբերակը միջազգային մակարդակում միջուկային սպառազինության մրցավազքը դադարեցնելն է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իսրայելական ղեկավարությունում տարաձայնություններն ակնհայտ են դարձել Օբամայի այն հայտարարությունից հետո, ըստ որի նա կողմնակից է Թեհրանի հետ բանակցային գործընթացի շարունակվելուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---