«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ը ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ-ին մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով

«ՎՏԲ - Հայաստան  բանկ» ՓԲԸ-ը  ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ-ին  մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով

PanARMENIAN.Net - «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ամիկուս ընկերության հիմնական գործունեությունը հանդիսանում է դեղամիջոցների ներմուծումը և իրացումը, ինչպես նաև բուսական դեղերի բժշկական պարագաների արտադրությունը: Ընկերությանն է պատկանում «Ամիկուս» ապրանքանշանով դեղատների ցանցը,ինչպես նաև կազմակերպությանն է պատկանում տպագրատուն, որը հագեցած է Heidelberg (Գերմանիա) ֆիրմային պատկանող ժամանակակից սարքավորումներով:

ՎՏԲ-Հայաստան բանկից ստացված ֆինանսավորումը կուղղվի կազմակերպության շրջանառու միջոցների համալրմանը, որն իր հերթին թույլ կտա ամրապնդել և զարգացնել երկարատևհամագործակցությունները միջազգային մատակարարների հետ և Հայկական շուկան ապահովել որակյալ դեղամիջոցներով:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևն ասել է. «Ժամանակակից դեղագործական ոլորտը հիմավորված կարելի է վերագրել տնտեսության բարձր տեխնոլոգիաների հատվածին: Ներկայիս Հայաստանում ժամանակակից տնտեսության և բիզնեսի զարգացման փուլում մենք կարևորում ենք նշված ոլորտում հաջողակ գործունեություն ծավալող ընկերությունների զարգացումը: Ամիկուս ընկերությանը տրամադրելով ֆինանսավորում մենք ակնկալում ենք, որ այն նոր ազդակ կհանդիսանա Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացմանը:

Հայաստանում դեղագործական ոլորտի համար բարենպաստ պայմանների ստեղծումը կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչը կապահովի որակյալ, անվտանգ և մատչելի դեղորայքի և բժշկական պարագաների առկայությունը: Ներկա դրությամբ մենք քննարկում ենք ընկերության հերթական ֆինանսավորման հարցը` դեղերի արտադրության համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով»:

«Ամիկուս» ՍՊԸ տնօրեն Վարդ Նազեյանը նշել է. «Ամիկուս դեղատների ցանցը դեղագործական շուկայում գրավում է առաջատար դիրքեր: Մեր կողմից առաջարկվող դեղերի տեսականին - դա աշխարհի առաջատար դեղագործական Ընկերությունների արտադրանքն է: Մեր հաջողության գրավականը հանդիսանում է մեր հաճախորդների վստահությունը: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից ստացված ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա ամրապնդել մեր դիրքերը շուկայում և կօգնի հետագա զարգացմանը: Մենք ուրախ ենք այս բեղմնավոր համագործակցմանը և հույս ունենք նրա շարունակմանը», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---