ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ «ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԵՑՄԱՆ ՓԱՍՏԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հավաստիացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստերի ուսումնասիրման առաքելության զեկույցը հաստատել է «Լաչինում, Քելբաջարում, Զանգելանում, Ղուբաթլույում եւ Ջաբրաիլում անօրինական բնակեցման փաստերը»: «Չնայած առաքելությունը մյուս շրջաններում չի հանդիպել բնակչության հետ, ներկայացուցիչները տեսել են այնտեղ վերանորոգված տներ եւ բաժանված հողատարածություններ»,- նշել է նա: Ա. Ազիմովն ասել է, որ կարելի է ենթադրել, որ «մինչեւ առաքելության ժամանումը տարածք, հայերը որոշ քայեր են ձեռնարկել , բնակչությանը տվել են համապատասխան հրահանգներ»: Պատասխանելով այն հարցին, թե Լաչինի շրջանի տարածքը կտրվի՞ Հայաստանին որպես միջանցք, Ա.Ազիմովը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առաջարկում է, որ այդ ճանապարհից օգտվի ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը` խաղաղ համաձայնագրի ձեռքբերումից հետո: «Մենք առաջարկում ենք, որ այդ ճանապարհն օգտագործվի ինչպես Լեռնային Ղարաբաղ-Հայաստան եւ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հաղորդակցությունների համար, այնպես էլ բեռնատեղափոխությունների համար: Իսկ Ադրբեջանն այդ ճանապարհը կօգտագործի Նախիջեւանի հետ հաղորդակցության համար»,- հայտարարել է նա: Հայաստանի եւ Ադրբեջանի ՌՈՒ շփման գծի վրա խաղաղապահ ուժերի տեղակայման առնչությամբ Ա.Ազիմովն ասել է, որ դա ոչ մի օգուտ չի բերի. «Ադրբեջանը ցանկանում է չսառեցնել հակամարտությունն, այլ կարգավորել այն: Միայն խաղաղ համաձայնագրի ստորագրումից, իրենց նախկին բնակավայրեր բնակչության վերադարձից հետո այդ ուժերը կարող են տեղակայվել»: Ա.Ազիմովն ասել է, որ հավանականություն կա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի ձախողված հանդիպումը կկայանա մյուս ամսին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---