Նիլ Արմսթրոնգը հուղարկավորվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ ըստ ԱՄՆ ՌԾՈւ ավանդույթի

Նիլ Արմսթրոնգը հուղարկավորվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ ըստ ԱՄՆ ՌԾՈւ ավանդույթի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին իր մահկանացուն կնքած աստղագնաց Նիլ Արմսթրոնգի աճյունը ընկղմվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ ըստ ԱՄՆ ՌԾՈւ ավանդույթի:

Արարողությանը ներկա էին աստղագնացի կինն ու երկու որդիները: Արմսթրոնգն առաջին մարդն է, որ եղել է Լուսնի վրա: Նա մահացել է օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում, սրտի վիրահատությունից որոշ ժամանակ անց:

1969 թվականի հուլիսի 20-ին նա առաջինը ոտք դրեց Լուսնի վրա: Այդ պահին նա արտասանեց հետագայում հայտնի դարձած արտահայտությունը. «Մի փոք քայլ մարդու համար, սակայն հսկայական թռիչք մարդկության համար», հայտնում է ВВС-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---