Բենգազիի օդանավակայանը փակվել էր ԱՄՆ անօդաչու սարքերի թռիչքների պատճառով

Բենգազիի օդանավակայանը փակվել էր ԱՄՆ անօդաչու սարքերի թռիչքների պատճառով

PanARMENIAN.Net - Լիբիայի Բենգազի քաղաքում օդանավակայանի փակման պատճառ են դարձել քաղաքի օդային տարածքում ԱՄՆ անօդաչու սարքերի թռիչքները և դրանք խփելու լիբիական ուժերի փորձերը:

Օդային հաղորդակցությունը քաղաքի հետ կասեցվել է ավելի քան 12 ժամով և վերականգնվել է ուրբաթ օրը:

Նախկին գրոհայինները, որոնք պայքարում էին Մուամմար Քադդաֆիի դեմ, իսկ այժմ երկրի անվտանգության ուժերի կազմում են ծառայում, փորձում էին կործանել ԱՄՆ անօդաչու սարքերը: Օդանավակայանի ղեկավարությունը մտավախություն ուներ, որ կրակի տակ կարող են հայտնվել ուղևորատար ինքնաթիռները, և որոշել է փակել օդանավակայանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---