ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԻՈՎ ԲԵՌՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Վերսկսվել է երակթուղիով Ադրբեջանից Վրաստան բեռների բացթողումը, որոնք մի քանի ամսվա ընթացքում պարապուրդի էին մատնված երկու պետությունների սահմանում: Բեռներով առաջին 27 վագոնները, որոնք

տարանցիկ անցնում են Ադրբեջանով, երեքշաբթի առավոտյան հատել են ադրբեջանա-վրացական սահմանը եւ շարունակել են երթը մինչեւ նշանակակետը: Բեռները բաց թողնելու վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի անցյալ շաբաթ Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Բաքվում հանդիպման ընթացքում վրացական կողմը երաշխիքներ է ներկայացրել, որ տարանցիկ բեռները Ադրբեջանից Հայաստան չեն առաքվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---