«Մենք կարող ենք» շարժումը դիմում է քաղաքապետին

«Մենք կարող ենք» շարժումը  դիմում է քաղաքապետին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով համահայաստանյան մաքրման աշխատանքների ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, որի մասին շարժման մասնակիցները տեղեկացրել են Երևանի քաղաքապետին :

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությանը միանալով, մաքրել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքը :

«Երբ մասնակիցներն արդեն ավարտել էին մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա եւ մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողները չեն արձագանքել եւ շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը:

Այսպիսով «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ քայլեր ձեռնարկել այս միջադեպի մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաեւ կանխել Երևանի տարածքում գտնվող այս բացառիկ պատմամշակութային վայրը աղբավայրի վերածելու գործընթացը: Դիմում ենք նաեւ «Էլնոր» ընկերությանը՝ այս միջադեպի վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ տալու պահանջով»,- ասված է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---