Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը բացում է ցուցահանդես` նվիրված Էնդի Ուորհոլին

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը բացում է ցուցահանդես` նվիրված Էնդի Ուորհոլին

PanARMENIAN.Net - Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը երեքշաբթի օրը բացում է ցուցահանդես, նվիրված փոփ-արտի հիմնադիր Էնդի Ուորհոլին և ժամանակակից արվեստի վրա նրա ազդեցությանը:

«Տասնամյակներ շարունակ քննադատները հարգանքի տուրք են մատուցել ազդեցությանը, որը Ուորհոլն ունեցել է ժամանակակից արվեստի վրա, բայց նախկինում ոչ մի ցուցահանդես չի հետազոտել այդ ազդեցության իրական ծավալը»,- ասվում է թանգարանի մամլո հաղորդագրությունում:

Ցուցահանդեսը կոչվում է «Վաթսուն նկարիչներ, հիսուն տարի» և նվիրված է Ուորհոլի անհատական ցուցահանդեսի առաջին 50-ամյա հոբելյանին, որը կայացել է Լոս Անջելեսում:

Մետրոպոլիտենը ներկայացնում է նկարչի 45 աշխատանքներ, որոնք ուշադրություն են հրավիրում ամենասովորական իրերի վրա, օրինակ, «Կոլայի» շիշը, «Քեմպբել» ապուրի պահածոն և ժամանակակից ամերիկյան վարպետների ավելի քան հարյուր ստեղծագործություններ: Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 31-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---