Քաղաքագետ. ՀԱՊԿ զորավարժությունները ուղերձ են թե Ադրբեջանին, և թե՝ Վրաստանին

Քաղաքագետ. ՀԱՊԿ զորավարժությունները  ուղերձ են թե Ադրբեջանին, և թե՝ Վրաստանին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ զորավարժություններով Հայաստանը կարող է հասկացնել Ադրբեջանին, որ տարածաշրջանում ռազամականապես ամենաուժեղ երկիրն է և, եթե նույնիսկ պատերազմ սկսվի, Հայատանը կհաղթի:

Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Զորավարժությունները ավելի կարևոր են Ռուսաստանի համար, սակայն Հայաստանի համար դրանք նույնպես կարևոր են, դրանք ցույց են տալիս, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանի ամենակարևոր և ամենակայուն գործընկերն է և սա ավելի է մոտեցնում նրան, որ Հայաստանը Ռուսաստանի համար դառնա ավելի հավասր դաշնակից երկրիր»,-ասաց քաղաքագետը :

Ինչ վերաբերում է զորավարժությւոեններին Վրաստանի արձագանքին, քաղաքագետը նշեց, որ Վրանստանը ճիշտ է անում, որ անհանգստանում է դրանց պատճառով, քանի որ դրանցով Ռուսաստանը ահաբեկում է Վրաստանին. «Հայաստանն այս դեպքում պետք է հավասարակշռող դեր ունենա Ռուսաստանի և Վրաստանի միջև»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---