«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի կանցնեն «Ճանապարհ» խորագրի ներքո

«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի կանցնեն «Ճանապարհ» խորագրի ներքո

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին և 30-ին Հայաստանը մշակութային ժառանգության ճանաչմանն ու հանրահռչակմանը միտված մի շարք միջոցառումներով կմիանա «Եվրոպական ժառանգության օրեր» ձեռնարկին: Կարևորելով պատմամշակութային զբոսաշրջության զարգացման գործում հարավային միջանցքի դերակատարությունը` վերջին տարիներին մեծ ժողովրդականություն վայելող «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը կկազմակերպվի «Ճանապարհ» խորագրի ներքո:

Երկու օր շարունակ Հայաստանի բոլոր մարզերում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, 50-ից ավելի թանգարաններ խորագրին համահունչ 100-ից ավելի միջոցառումներով և հատուկ ցուցադրություններով անվճար կհյուրընկալեն հասարակության լայն խավերին: Ժառանգության պահպանության ոլորտի բազմաթիվ մասնագետներ վարպետաց դասերի, դասախոսությունների, նորովի մեկնաբանությունների միջոցով հանրությանը կներկայացնեն մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված իրենց գործունեությունը, վերջին տարիների ձեռքբերումները:

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991 թ. Եվրախորհրդի կողմից: 1999 թվականից սկսած միջոցառումների շարքը իրականացվում է Եվրախորհուրդ - Եվրամիություն համագործակցությամբ` «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---