ԱՄՀ առաքելության ղեկավարը կստուգի, թե ինչպես է Հայաստանը կատարում իր պարտավորությունները

ԱՄՀ առաքելության ղեկավարը կստուգի, թե ինչպես է Հայաստանը կատարում իր պարտավորությունները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի հաջող ընթացքի կապակցությամբ. «Կարևոր է, որ մենք ամբողջությամբ կատարում ենք մեր բյուջետային պարտավորությունները: Բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր է, քան ծրագրել էինք, գնաճը գտնվում է ծրագրված, նույնիսկ մի քիչ ցածր գնաճային ցուցանիշի ներքո, տնտեսական աճն ավելի շատ է, քան պլանավորել էինք»:

Մարկ Հորթոնը ՀՀ վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ: «Այս առաքելությունը երկու նպատակ էր հետապնդում` քննարկումներ անցկացնե լտնտեսական քաղաքականության վերաբերյալ և իրականացնել մեր ծրագրի 5-րդ` հերթական ամփոփիչ ստուգումը: Դուք շեշտադրեցիք դրական զարգացումները, և մենք համակարծիք ենք: Ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել կառավարության և Կենտրոնական բանկի մեր գործընկերներինաշխատանքի համար` հատկապես տնտեսական աճի ցուցանիշի առումով, որը կանխատեսվածից ավելի բարձր է` հաշվի առնելով ոչ բարենպաստ զարգացումները տարածաշրջանում և աշխարհում: Բյուջեի կատարողականը նույնպես տպավորիչ է, հատկապես եվրոպական երկրների և ձեր հարևանպետությունների համեմատ: Ի գիտություն ենք ընդունում նաև այն կարևոր հանգամանքը, որ գնաճի ցուցանիշն այս պահին ցածր է»,- ասել է ԱՄՀ հայաստանյանառաքելության ղեկավարը: Նա հավելել է, որ թեև մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվել, այդուհանդերձ, դեռ այդ ուղղություններով անելիքներ կան:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակականբարեփոխումներին: Մասնավորապես, 2013 թ. հունվարի 1-ից ներդրվելու է նոր համակարգ, որի համաձայն տնտեսվարողները պետք է եկամտահարկի բոլոր հաշվետվություններըներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ինչն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ֆիզիկական շփումների էական կրճատմանը և ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը:

Հանդիպման ընթացքում արծարծվել է նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---