Թերլեմեզյանի անվան քոլեջի սաները կմասնակցեն աշնանային ուսանողական ցուցահանդեսին

Թերլեմեզյանի անվան քոլեջի սաները կմասնակցեն աշնանային ուսանողական ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-16-ը Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շուրջ 100 ուսանողներ 5 մասնագիտական առարկաների դասախոսների հետ միասին Ծաղկաձորում անցկացրին ուսումնական պրակտիկա: Ինչպես հայտնում է պրակտիկայի աջակից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունը, այստեղ կատարված աշխատանքներով ուսանողները կմասնակցեն առաջիկայում նախատեսված աշնանային ուսանողական ցուցահանդեսին, որտեղ կշնորհվեն մրցանակներ լավագույն աշխատանքների համար:

ԽՍՀՄ փլուզումից հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողության համար նման ծրագիր առաջին անգամ է կյանքի կոչվում: Քոլեջի ուսանողները բնության գրկում հնարավորություն ստացան կատարելագործել իրենց հմտությունները։ Սեպտեմբերի 21-23-ը Ծաղկաձորում պրակտիկա կանցնի քոլեջի ևս 100 ուսանող։

Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Սողոմոնյանը նշում է, որ նման միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ: Ծրագրի նպատակն է խրախուսել ուսանողների առաջադիմությանը և նպաստել ստեղծագործական վերելքին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---