«Մատենադարանի» տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

«Մատենադարանի» տնօրենի  թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2012թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերիի 25-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---