Հայաստանի և ԻԻՀ Մազանդարանի նահանգի գործարարներն ակտիվացնում են համագործակցությունը

Հայաստանի և ԻԻՀ Մազանդարանի նահանգի գործարարներն ակտիվացնում են համագործակցությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ–իրանական գործարար հանդիպում պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարանի նահանգի պատվիրակության և հայ գործարարների միջև։

Պատվիրակության ղեկավար, Մազանդարանի փոխնահանգապետ Վալի Օլահ Փարզանեհին նշել է, որ իրենց նահանգը ունի երեքուկես միլիոն բնակչություն և գրեթե Հայաստանի չափ տարածք, զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն և համագործակցության լուրջ պոտենցիալ։ ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ, «Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը հավաստիացրել է, որ դեռևս 2008 թվականից երկու Պալատների համագործակցությունը արդեն լուրջ արդյունքներ ունի՝ Հայաստանում գործում են իրանական կապիտալով հարյուրավոր ընկերություններ։ Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ, հաղորդում է ՀՀ ԱԱՊ մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---