Թալիբների անհավանական արկածները Երևանում կամ գրոհայինները հավանել են հայկական փաբերը

Թալիբների անհավանական արկածները Երևանում կամ գրոհայինները հավանել են   հայկական փաբերը

PanARMENIAN.Net - Առավոտյան ֆեյսբուքում առաջին կարդացածս հաղորդագրությունը ընկերներիցս մեկի գրած «Բարև սեփական երկրում թալիբ ահաբեկիչների խումբ ունեցող քաղաքացի»նախադասությունն էր: Սա ես ընկալել էի որպես սովորական կատակ, մինչև նայեցի լրահոսը ու տեսա, որ թալիբ ահաբեկիչների «հայաստանյան զբոսանքների» մասին լուրը տեղ է գտել բոլոր էլեկտրոնային կայքերի մամուլի տեսություն բաժնում:

Բանն այն է, որ հայկական թերթերից մեկն այսօր նյութ էր տպագրել այն մասին, որ, ըստ իրենց տեղեկությունների, Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ: Թերթի թղթակիցը կապվել էր ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանի հետ, ով չէր հերքել տեղեկությունը, կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ չէր մեկնաբանել:

Մինչ Ֆեյսբուքում բոլորը քննարկում էին թալիբների մասին լուրը, ես, առանց վախենալու Երևանում իսլամիստ գրոհայինների առկայությունից, մի միջոցառումից մյուսին էի շտապում ու բավական մարդաշատ վայրերով, ԱԱԾ-ում պատրաստում էին իրենց մի ամբողջ 7 տողանոց հերքումը: Այն լրավամիջոցներին հասավ կեսօրից մի քանի ժամ անց (ընդ որում, թերթերը կրպակներում հայտնվում են առավոտյան 7-ին, իսկ աշխատանքային օրն սկսվում է ժամը 9-ին):

Ի դեպ, երեկ երեկոյան Երևանի փաբերի մոտ ոստիկանները ուժեղացված հսկողություն էին սահմանել, չգիտեմ ինչքանով դա կապ ունի թալիբների հետ, բայց երևի իսլամիստ գրոհայինները հավանել են հայկական փաբերը:

Փառանձեմ Վարդանյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---