Քաղաքաշինության նախարարն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են Հայատանում կոշտ թափոնների մշակման հեռանկարը

Քաղաքաշինության նախարարն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են Հայատանում  կոշտ թափոնների մշակման հեռանկարը

PanARMENIAN.Net - Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման հարցերը քննարկելու նպատակով, այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ և Ֆրանսիայի զարգացման գործակալության պատվիրակներին` ԱԶԲ կոշտ թափոնների ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանի գլխավորությամբ:

Նախարար Սամվել Թադևոսյանը ողջունելով հյուրերին` նշեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկությամբ կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության շրջանակներում որպես առանձին բաղադրիչ նախատեսվում է նաև մշակել հանրապետությունում նոր աղբավայրերի և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման հիմնախնդիրը:

Հայտնելով, Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման գործում բանկի պատրաստակամության մասին, ԱԶԲ ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանը նշեց, որ բանկն առաջարկում է նշված ռազմավարությունը մշակելուց և կառավարության հավանությունը ստանալուց հետո իրականացնել նաև ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ՝ պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառմամբ: Իր հերթին, ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչ Սամուել Լեֆեվրեն տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմը միավորում է իր ջանքերը ԱԶԲ-ի հետ` վերոնշյալ ծրագրի համաֆինանսավորման համար:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն ներգրավվել ազգային ռազմավարության մշակման գործընթացին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---