Հունվարին ՀՀ կառավարությանը կներկայացվի կոշտ թափոնների վերաբերյալ ռազմավարության նախնական տարբերակը19 սեպտեմբերի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Հյուրերը ներկայացրեցին Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման հետ կապված աշխատանքների ընթացքը, քննարկեցին հետագայում ռազմավարության իրականացման հետ կապված հարցեր: Տեղեկացվեց, որ փաստաթղթի նախնական տարբերակը կառավարությանը կներկայացվի հունվարին: Փոխվարչապետը ողջունելով կատարված աշխատանքները` միաժամանակ կարևորեց ոլորտում ծրագրեր իրականացնող միջազգային մյուս կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև ընդգծեց ռազմավարության իրատեսական լինելու հանգամանքը: Նա հյուրերին առաջարկեց մասնակցել հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում կայանալիք գյուղական համայնքների երկրորդ համաժողովին, որի աշխատանքային խմբերից մեկի քննարկման թեման վերաբերելու է հենց Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրներին` նշելով, որ այն սեփական մոտեցումները ներկայացնելու ու նաև համայնքապետերի առաջարկությունները լսելու լավ հնարավորություն կլինի: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |