Հռոմի պապը քրիստոնյաներին և մահմեդականներին կոչ է արել միասին պայքարել բռնության դեմ

Հռոմի պապը քրիստոնյաներին և մահմեդականներին կոչ է արել միասին պայքարել բռնության դեմ

PanARMENIAN.Net - Հռոմի Բենեդիկտոս XVI պապը չորեքշաբթի դիմել է մահմեդականներին և քրիստոնյաներին` կոչ անելով միավորվել բռնության դեմ պայքարում:

«Կարծում եմ, որ բոլորիս համար ժամանակն է հրաժարվել բռնությունից և պատերազմից»,-հայտարարել է պապը:

Նա շնորհակալություն է հայտնել մահմեդական հոգևոր առաջնորդներին, որոնց հանդիպել է Լիբանան կատարած այցի ժամանակ և հավելել, որ նրանց առաջարկել է երկխոսության և համագործակցության գաղափար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բենեդիկտոս XVI պապի կոչը հնչել է այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներում բողոքում են ամերիկյան ֆիլմի դեմ, որն առաջացրել է մահմեդականների դժգոհությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---