«Ժողովուրդ». Ոստիկանությունը գիշերային ակումբներում զենք, զինամթերք և պայթուցիկ սարքեր է փնտրում

«Ժողովուրդ». Ոստիկանությունը  գիշերային ակումբներում զենք, զինամթերք և պայթուցիկ սարքեր է փնտրում

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ Երևանի տարբեր գիշերային ակումբներում ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում: Ու հատկապես վերջին շրջանում հաճախակիացել են նման ստուգումները: Թերթը տեղեկացավ, որ դրանք անցկացվում են շների միջոցով: Համաձայն մայրաքաղաքում պտտվող լուրերի՝ ոստիկանները գիշերային ակումբներում փնտրում են զենք, զինամթերք և պայթուցիկ սարքեր:

Մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, որտեղից փոխանցեցին. «Ոստիկանությունը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որոնք ուղղված են մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելուն, հասարակական կարգի պահպանմանը, ինչպես նաև հանցագործությունների կանխմանը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---