Կառավարությունը 171 մլն դրամ կփոխանցի «ՀայՌուսգազարդին» որպես անապահով ընտանիքների գազի ծախսերի հատուցում

Կառավարությունը 171 մլն դրամ կփոխանցի «ՀայՌուսգազարդին» որպես անապահով ընտանիքների գազի ծախսերի հատուցում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր նիստում հաստատել է 171 մլն դրամ կազմող փոխհատուցման գումարը, որը կփոխանցվի «ՀայՌուսգազրադ» ՓԲԸ-ին՝ որպես փոխհատուցում անապահով ընտանիքների ծախսած գազի դիմաց 2012թ. ապրիլ-հունիս ժամանակահատվածի համար:

Ինչպես հայտնել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նման ընտանիքների քանակը մշտապես փոխվում է կախված հատուկ ցուցակում ընդգրկվածների քանակից, որը կազմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն միջինը անապահով ընտանիքները մոտ 70 000 են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---