Գրոհայինները ոչնչացրել են սիրիական ՌՕՈՒ կործանիչ

Գրոհայինները ոչնչացրել են սիրիական ՌՕՈՒ կործանիչ

PanARMENIAN.Net - Գրոհայինները Սիրիայի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել են սիրիական ռազմաօդային ուժերի կործանիչ, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը, մեջբերելով անկախ լրագրողի, ով ցանկացել է անհայտ մնալ: Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Իդլիբ նահանգում` Աթարիբ քաղաքից ոչ հեռու: Գրոհայինները հարձակվել են ՌՕՈՒ բազայի վրա, որը գտնվում է այդ քաղաքի մոտ:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, գրոհայինները ոչնչացրել են կործանիչը զենիթային զենքի օգնությամբ:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Սիրիայի ՌՕՈՒ-ում առկա են առավելապես խորհրդային արտադրության ՄիԳ կործանիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---