Իրանը մեղադրել է Siemens-ին ատոմային արդյունաբերության համար պայթյունավտանգ սարքավորումներ մատակարարելու մեջ![]() 23 սեպտեմբերի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Իրանը մեղադրել է գերմանական Siemens մեքենաշինական ընկերությանը` իրանական ատոմային արդյունաբերության համար պայթուցիկների հիման վրա պատրաստված սարքավորումներ մատակարարելու մեջ: Ենթադրվում է, որ սարքավորումները նախատեսված էին դիվերսիոն գործխողությունների համար: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ալադինա Բորդուժերդին: Նա հայտարարել է, որ անվտանգության ծառայությանը հաջողվել է կանխել նախապատրաստվող դիվերսիան: Ըստ նրա, պայթյունը նախատեսվում էր իրականացնել ամբողջ համակարգը վթարի ենթարկելու ակնկալիքով: Նա ընդգծել է, որ սարքավորումը մատակրարող ընկերությունը պետք է պատասխան տա նման քայլի համար: Գերմանական մեքենաշինական հսկան այսօր հերքել է իրանական օրենսդրի մեղադրանքները, հաղորդել է Բի-բի-սիի բրիտանական ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |