Թբիլիսիում շարունակվում է բանտերում բռնությունների դեմ ուղղված բողոքի ակցիաները

Թբիլիսիում շարունակվում է բանտերում բռնությունների դեմ ուղղված բողոքի ակցիաները

PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են բանտերում բռնությունների դեմ ուղղված բողոքի ակցիաները. հերթական հանրահավաքը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 23-ին Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, տեղի ժամանակով 17:00-ին:

Թբիլիսիում արդեն մի քանի օր է բողոքի ակցիաները չեն դադարում այն բանից հետո, ինչ բացահայտվեց, որ քաղաքային բանտերից մեկում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում: Վրաստանի ՆԳՆ-ն այս գործով ձերբակալել է առնվազն 10 մարդու:

Հանրահավաքների կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց պահանջներն անփոփոխ են մնում` պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Ցուցարարնեը պահանջում են նաև ազատ արձակել նաև ակցիաների մի քանի մասնակիցների, ովքեր ձերբակալվել են և վարչական կալանքի ենթարկվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---