Հայաստանում քննիչը ստանում է 400 000 դրամ աշխատավարձ

Հայաստանում քննիչը ստանում է 400 000 դրամ աշխատավարձ

PanARMENIAN.Net - 2011-ի պետական բյուջեով Հայաստանի հատուկ քննչական ծառայության աշխատակազմին հատկացվել է 251.5 մլն դրամ: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Հայաստանի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ ասել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը: Նրա խոսքով, հատկացված միջոցների հիմնական մասը` 87.9 տոկոս, ուղորդվել է աշխատավարձեր վճարելուն, տնտեսվել է 4 մլն դրամ:

«Ընդ որում, 2011-ին պետբյուջեի կողմից հատկացված 251 մլն դրամի դիմաց մենք քրեական գործերով վերականգնել և վերադարձրել ենք 4 անգամ ավելի գումար»,- ասել է նա:

Ոչ կուսակցական Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե որքան է քննիչի ամենաբարձր աշխատավարձը, Միրզոյանը պատասխանեց, որ 400 000 դրամ:

Ինչ վերաբերվում է համազգեստին, որն առայժմ բացակայում է հատուկ քննչական ծառայության աշխատողների մոտ, ապա Միրզոյանը հաղորդել է, որ օրենքում ինչ-որ պատճառներով բացթողումներ կան այս առիթով: «Մենք արդեն լրացուցիչ կարգով ևս մեկ անգամ դիմել ենք ՀՀ կառավարություն, որպեսզի վերջինս երկրի խորհրդարանում հանդես գա համապատասխան նախաձեռնությամբ: Վստահ եմ, որ այդ հարցը կլուծվի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---