«Թագավորը խոսում է» ֆիլմը կարող է շարունակություն ստանալ

«Թագավորը խոսում է» ֆիլմը կարող է շարունակություն ստանալ

PanARMENIAN.Net - «Թագավորը խոսում է» հայտնի կենսագրական դրաման կարող է շարունակություն ստանալ: Ինչպես հաղորդում է The Sun-ը` վկայակոչելով իր «ներքին աղբյուրներին», լուրեր են պտտվում, որ Քոլին Ֆըրթը կարող է կրկին մարմնավորել Գեորգ VI կակազող թագավորին սիկվելում, որի գործողությունները տեղի կունենան այսպես կոչված Լոնդոնյան բլիցի` գերմանական զորքերի կողմից Լոնդոնի երկարատև ռմբակոծության ժամանակ:

Համաձայն The Sun-ի` Քոլին Ֆըրթը, Հելենա Բոնեմ Քարթերը, Ջեֆրի Ռաշն ու ռեժիսոր Թոմ Հուփերը ցանկացած պահին պատրաստ են գործի անցնել: Տեղեկություններ կան նաև ֆիլմի սյուժեի մասին. «Սիկվելը կպատմի այն մասին, թե ինչ ստիպված եղան վերապրել մարդիկ Լոնդոնյան բլիցի ժամանակ: Գործողությունը կկառուցվի արտոնյալ արքայական ընտանիքի, որը ճգնաժամի հարվածին է դիմադրում, և խոսքի մասնագետ Լայոնել Լոգի ավելի համեստ ընտանիքի շուրջ: Առայժմ նախագիծը վաղ փուլում է, բայց բոլորն անհամբեր են աշխատանքին ձեռնամուխ լինելու հարցում»:

2010թ. թողարկված «Թագավորը խոսում է» ֆիլմը` նվիրված կակազելու դեմ Գեորգ VI-ի պայքարին, $15 մլն բյուջեի պարագայում ավելի քան $400 մլն հավաքեց ցուցադրությունների արդյունքում և մեծ քանակությամբ հեղինակավոր մրցանակներ ստացավ, այդ թվում` «Օսկար» 4 անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն տղամարդու դեր», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն օրիգինալ սցենար»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---