Դրամատիկական թատրոնն այս շաբաթ կներկայացնի թատերաշրջանի առաջին պրեմիերան

Դրամատիկական թատրոնն այս շաբաթ կներկայացնի թատերաշրջանի առաջին պրեմիերան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում սպասվում է թատերաշրջանի առաջին պրեմիերան` Մարկ Կամոլետտիի «Սյուզաննան, Սյուզետտան և Ժակլինը + 3 տղամարդ» ներկայացումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց թատրոնի թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը:

Այն 2 գործողությամբ կատակերգություն է, որի թարգմանության վրա աշխատել է Թեքգյոզյանը: Բեմադրության գեղարվեստական ղեկավարն է Արմեն Խանդիկյանը, ռեժիսորը` Վահագն Գալստյանը: Թատերախմբի վարիչի խոսքով սա թատրոնի դերասան Վահագն Գալստյանի առաջին բեմադրությունն է:

Ներկայացման մեջ խաղալու են Արտաշես Մխիթարյանը (Բերնարդ), Բաբկեն Չոբանյանը (Ռոբերտ), Նարինե Պետրոսյանը (Ժակլին), Լուսինե Հարությունյանը (Սյուզետտա), Լուսինե Վարդանյանը (Սյուզաննա) և Արա Գևորգյանը (Ժորժ):

Ներկայացումը «Համերաշխ ընտանիք ենք խաղում կամ խավարտ ֆրանսիական ձևով» պիեսի բեմադրությունն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---