Բեռնար Հոլասյան. Մենք կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը

Բեռնար Հոլասյան. Մենք կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարի և նրա գլխավորածպատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած պաշտոնական այցի շրջանակում ջերմ ընդունելության համար`հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների ու գործարար շրջանակների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում:

Հյուրերին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը ընդգծել է նաև, որ փոխշահավետ համագործակցության շատ կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց Երևանի ներդրումային ծրագրերում Մարսելի գործարարհամայնքի ակտիվ մասնակցությունն է.

«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է շատ կարևոր մի սկզբունք` համաձայն որի, մենք բաց և պատրաստակամ ենք ձեզ հետ քննարկելու համագործակցության տարբեր ծրագրեր և իրականացնելու կոնկրետ միջոցառումներ, ինչի արդյունքում մեր երկու քաղաքների միջև կստեղծվեն երկկողմ փոխշահավետ գործարար կապեր: Երևանում այսօր ապահովված է ներդրումային բարենպսատ դաշտ բոլոր ներդրողների համար»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարը նշել է, որ Մարսելի գործարարները բազմիցս են համոզվել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ.

«Մենք կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկուստեք ներդրումային ծրագրերի իրականացման հարցում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

Մարսելցի գործարարները Երևանում են գտնվում փառատոնին մասնակցելու նպատակով: Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս փառատոնը ևս մեկ հնարավորություն է միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապերհաստատելու ու համագործակցելու համար:

Ողջունելով փառատոնի մտահաղացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է որ այն կրում է ճանաչողական բնույթ և հնարավորություն կստեղծի ծանոթանալուտարբեր երկրների մշակույթներին ու կապեր հաստատելու գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---