Թուրքական Թունջելի քաղաքում հզոր պայթյուն է որոտացել![]() 25 սեպտեմբերի 2012 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Գրեթե 5 զինծառայողներ են զոհվել պայթյունի արդյունքում, որը որոտացել է Թուրքիայի արևելքում տեղակայված Թունջելի քաղաքում, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղելով Թուրքիայի հատուկ ծառայությունների իր աղբյուրին: Ասոշիեյթիդ Պրեսս գործակալությունը, հղելով տեղական ԶԼՄ-ներին, հաղորդում է 7 զոհերի մասին: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ թուրքական ռազմական շարասյունն անցել է ականապատ ավտոմեքենաների կողքով: Միջադեպը տեղի է ունեցել աշխույժ ավտոճանապարհին, որը կապում է քաղաքի երկու շրջաններ: Դեպքի վայր են ժամանել «Շտապ օգնության» ավտոմեքենաների և հրշեջների մեծ քանակություն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |