Յուրա Մովսիսյան. Մենք հարգում ենք Իտալիայի հավաքականին, բայց կխաղանք հաղթանակի համար

Յուրա Մովսիսյան. Մենք հարգում ենք Իտալիայի հավաքականին, բայց կխաղանք հաղթանակի համար

PanARMENIAN.Net - «Մենք, իհարկե, հարգում ենք Իտալիայի հավաքականին և հիանալի գիտակցում ենք մեր մրցակցի ուժը: Սակայն, Հայաստանի հավաքականը ոչ ոքից չի վախենում և խաղալու է հանուն հաղթանակի: Առավել ևս, որ մենք տանն ենք խաղալու, իսկ մեր երկրպագուներով լեցուն տրիբունաները ավելի շատ կիրք ու ագրեսիա կհաղորդեն խաղին»,-խոստովանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում: Իտալիան 4 միավորով B խմբի առաջատարն է, իսկ Հայաստանը 3 միավորով 3-րդ տեղում է: Հարձակվողը նաև անդրադարձել է թիմի ավագ Սարգիս Հովսեփյանի որոշմանը, որը վերջերս հայտարարեց կարիերայի ավարտի մասին: «Ես հուսով էի, որ Սարգիսը կխաղա, առնվազն, մինչ այս ընտրական փուլի ավարտը: Սակայն, եթե նա նման որոշում է կայացրել, մենք պետք է հարգենք այն: Իմ կողմից ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է հայկական ֆուտբոլի համար և մաղթել նրան առողջություն ու հաջողություն կյանքում»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում izvestia.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---