Արմեն Պողոսյան. Վերջին 10-15 օրերի ընթացքում հացի գինը թանկացել է 10-15 դրամով

Արմեն Պողոսյան. Վերջին 10-15 օրերի ընթացքում հացի գինը թանկացել է 10-15 դրամով

PanARMENIAN.Net - Վերջին 10-15 օրերի ընթացքում հացի գինը թանկացել է 10-15 դրամով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա, հացի գնի թանկացման համար կա 2 պատճառ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառն, ըստ Պողոսյանի, այն է , որ Ֆրանկֆուրտի բորսայում թանկանում է ալյուրի գինը. «Դրանք միջազգային փոփոխություններ են, որի դեմ մենք ոչինչի անել չենք կարող, սակայն մեզ մոտ հացի գինը շատ հաճախ արհեստականորեն է բարձրանում»:

Արմեն Պողսյանը կարծում է, որ արհեսատական թանկացումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պարբերաբար անցկացվող ստուգումները չեն հայտնվել ԶԼՄ-ների և հասարարաական կառույցների ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---