Արմեն Աշոտյանը հաշվետու է եղել 2011թ. նախարարությանը հատկացված 116,49 մլրդ դրամի մասին

Արմեն Աշոտյանը հաշվետու է եղել 2011թ. նախարարությանը հատկացված 116,49 մլրդ դրամի մասին

PanARMENIAN.Net - 2011 թվականին Հայաստանին հաջողվեց ամբողջությամբ անցնել կրթության 12-ամյա համակարգին, «որն այլընտրանք չունի»:

Այդ մասին սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում բյուջետային լսումների ժամանակ ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, այդ ճանապարհին դեռևս կան դժվարություններ, որոնց լուծման ուղիները պետք է քննարկվեն ու կայացվեն գիտական մակարդակով, իսկ 12-ամյա կրթության ծրագիրը վերանայման կարիք ունի: Նախարարը հայտնել է, որ 2011 թվականին վերապատրաստում է անցել 8000 ուսուցիչ, իսկ ողջ ուսուչական կազմի վերապատրաստումն ու ատեստավորումը կավարտվի առաջիկա 5 տարում: Ինչպես հայտնել է պետական գերատեսչության ղեկավարը, 1,5 մլրդ խնայողությունների շնորհիվ կապիտալ վերանորոգվել է 9 ավագ դպրոց:

Ներկայացնելով 2011թ. բյուջեի կատարողականը, նա հայտնել է, որ նախարարությանը հակտացվել էր 107,1 մլրդ դրամ կրթության ոլորտի և 9,390 դրամ գիտության համար, ինչը թույլ տվեց ապահովել կատարողկանը 99 տոկոսով: Աշոտյանը նաև հայտնեց, որ 2011թ. համակարգիչներով ապահովվել է 250 դպրոց՝ 2500 համակարգիչ: Տարրական դասարաններում ներառվել է նոր առարկա՝ շախամտ, ինչն աննախադեպ է: Ուսուցման միջին մասնագիտական համակարգում կատարվել է ուսումնական հաստատությունների օպտիմալացում, ուժեղացվել է վերահսկողությունը, փակվել են մի քանի մասնավոր բուհեր, սակայն, ոչ մի ուսանող չի տուժել:

Ինչ վերաբերում է բարձրագուն կրթությանը, ապա 190 ուսանող ընդունվել է օտարերկրյա բարձրագույն հաստատություն, երկու անգամ ավելացել է Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվը:

Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, առավելապես անաչառ լինելով, նշել է, որ բարեփոխումները կրթության համակարգում մեծ թափ են ստացել և վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել այդ ոլորտում: Նա առաջարկել է ուշադրություն դարձնել կրթության համակարգում արժեհամակարգի ներդրմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---