Հայաստանի պետական կամերային նվագախումբը բացում է իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը![]() 26 սեպտեմբերի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական կամերային նվագախումբը բացում է իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: «Հաշվի առնելով, որ նվագախումբը հիմնադրվել է 1962թ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի կողմից` 2012-ին լրանում է նվագախմբի գործունեության 50 տարին: Ուստի նախաձեռնել ենք հոբելյանական համերգաշրջան, որը մեկնարկում է այսօր` սեպտեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը: Համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի Արենսկու, Գլազունովի, Բլյումենֆելդի ստեղծագործությունները Ռուսական Վարիացիներ թեմաներով: Գլազունովի Կոնցերտ սաքսոֆոնի և լարայինների համար ստեղծագործությունում ելույթ կունենա միջազգային մրցույթի դափնեկիր սաքսոֆոնահար Գոռ Ղասաբյանը: Անդրադառնալով համերգաշրջանի մյուս ծրագրված համերգներին` Վահան Մարտիրոսյանը նշեց, որ հոկտեմբերի 23-ին նախատեսվում է համերգ ջութակահար և դիրիժոր Լևոն Չիլինգարյանի գեղարվեստական ղեկավարությամբ, իսկ նոյեմբերի 1-ին նվագախումբը կկատարի 4 հայ կոմպոզիտորների` Աճեմյանի, Բաբայանի, Զաքարյանի և Չաուշյանի ստեղծագործությունները: Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում ծրագրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հոբելյանական համերգաշրջանի գալա-համերգը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |