Կամերային նվագախումբը նոր երաժիշտներ կունենա

Կամերային նվագախումբը նոր երաժիշտներ կունենա

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոր երաժիշտներ կունենա: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, դեկտեմբերի 1-ին նվագախմբի 50-ամյա հոբելյանին նվիրված գալա-համերգից հետո նախատեսվում է զբաղվել նոր երաժիշտների ընդգրկմամբ: «Ներկայումս նվագախումբը բաղկացած է 21 երաժիշտներից, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի` նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո նվագախմբից մի քանի երաժիշտներ դուրս եկան: Ուստի պետք է վերլուծենք և հասկանանք, թե ինչ կատարողների կարիք ունենք, որպեսզի հայտարարենք մրցույթ և ձեռք բերենք նոր երաժիշտներ»,- նշեց նա:

Կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն իր հերթին հավելեց, որ նոր երաժիշտների ընդգրկումը կապված է նաև նվագախմբի ֆինանսավորման հետ: «Մենք ուզում ենք հրավիրել արտասահմանյան դիրիժորների, նվագախումբը մշտապես համագործակցում է այլ դիրիժորների հետ, դա նվագախմբի առաջխաղացման կարևոր պայմաններից մեկն է: Բայց դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ միջոցներ ապահովել»,- ասաց Նազարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---