Բրիտանիայի թագուհին` Սիրահարների այգում![]() 26 սեպտեմբերի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին` ժամը 16:00-ին, Սիրահարների այգում կբացվեն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60-ամյակին նվիրված նստարաններ: Ինչպես հաղորդում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը, նստարանները տեղադրվելու են Երևանում Բրիտանական դեսպանատան և Պողոսյան պարտեզներ հիմնադրամի նախաձեռնությամբ և խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը: Իսկ հարևանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել Նորին Գերազանցության հետ: Նախատեսվում է նաև Բրիտանական դեսպանատան աջակցությամբ Պողոսյան պարտեզներ հիմնադրամի կողմից կառուցված հեծանիվների կայանատեղիի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն Սիրահարների այգու և Երևանում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները` դեսպան Քեթի Լիչի գլխավորությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |