Սիրիայում մեկ ու կես տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 30 հազար մարդ, պնդում են Լոնդոնում սիրիական իրավապաշտպանները![]() 26 սեպտեմբերի 2012 - 19:16 AMT PanARMENIAN.Net - «Մարդու իրավունքների պահպանման և մոնիթորինգի սիրիական կենտրոնի» (OSDH) իրավապաշտպանները հայտարարում են, որ Սիրիայում մեկ ու կես տարվա ընթացքում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 30 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: Լոնդոնում տեղակայված կազմակերպության տվյալներով, Սիրիայում սպանվածների թվում են 21 հազար 534 քաղաքացիներ, 7 հազար 322 զինծառայողներ և 1 հազար 168 դասալիքներ: Արևմտյան ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են տվյալներ, որոնք ստացվում են OSDH-ից: Մինչ այդ ռուսական ԱԳՆ-ն հայտարարում է, որ կազմակերպության հաղորդած տվյալների արժանահավատությունը կասկածելի է` հաշվի առնելով, որ այնտեղ աշխատում է ընդամենը երկու մարդ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |